Լույսի վերմակ է հողի հաստ շերտը,
որ ծածկում ենք մարմինները նրանց,
և բացվելու են տաք արշալույսին`
արև առավոտի մեջ:
Նրանք գալու են ամեն գարնան հետ-արագիլների ճախրանքի մեջ,
թափվող անձրևի կաթիլներում,
քամու բարակ հպումի պես,
և անցնելու են կյանքի դաշտերով մեզ հետ:
Չէ՞ որ աղջիկը խնդրել է.
– Մազերս չեմ կտրի,
կարճ չեմ հագնի,
կանեմ` ինչ դու ես ուզում,
չեմ նկատի տառասխալները գրած նամակիդ,
միայն թե` արի’,
քաղաքում սիրուն տղա չի մնացել:
Հուսիկ ԱՐԱ